Անգլիական «Նյուքասլը» չի օգտագործել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալլիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Թւնւ գլխավոր մարզիչ Էդի Հոուն ծրագրում է թիմի կազմն ուժեղացնել այլ դիրքերում։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Տոտենհեմը» հաճույքով կվաճառի 25-ամյա Ալլիին, ով այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, եւ դարձել երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացի կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
«Տոտենհեմը» 29 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: