Մունդիալ-2022 թ-ի ընտրական փուլը մեկնարկեց: J խմբում, որտեղ ընդգրկված են Հայաստանի, Իսլանդիայի, Գերմանիայի, Հյս. Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ռումինիայի հավաքականները, կայացավ առաջին տուրը:
Մունդիալ-2022 թ-ի ընտրական փուլի մեկնարկային տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնին: Մանրամասներն՝ այստեղ։
Հայաստանը հաղթեց 1-0 հաշվով ու այժմ Գերմանիայի ու Ռումինայի հետ խմբի առաջատարներից է:
Գերմանիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Իսլանդիայի դարպասը, Ռումինիան 3-2 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային։

























































