Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ Եվրոպայում ՀՖՖ նորանշանակ դեսպան Լևոն Պաչաջյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում:
«Այսօր Հայաստանի Ազգային հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ խաղով մեկնարկում է ԱԱ ընտրական փուլում: Շատ կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը, որովհետև բոլորս ենք հասկանում թե ինչքան բարդ խմբում ենք հայտնվել:
Անցած տարվա Ազգերի լիգայի C խմբում ձեռք բերած հաղթանակը և այն ձեռագիրը, որը հավաքականը կերտել է այս ընթացքում, հույս է տալիս, որ մենք ականատես կլինենք շատ ավելի մեծ հաղթանակների:
Չնայած մեծ կորուստներ ունենք խաղից առաջ, ի դեմս թիմի ավագ Մխիթարյանի և շատ փորձառու Գևորգ Ղազարյանի, միևնույն է մեր հավաքականը համարվում է այս խաղի ֆավորիտ: Ֆավորիտ լինելը դեռ հաղթանակ չէ, այն պետք է դաշտում վաստակել, այնպես որ հաղթանակ եմ մաղթում մեր հավաքականին և լիահույս, որ Վադուցից 3 միավորով մերոնք տուն կվերադառնան:
Առաջ դեպի հաղթանակ»,- գրել է Պաչաջյանը:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի 23:45-ին և կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում: