ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ հանդես են եկել ուղերձով.
«Այսօր շատ մեծ հույսերով և խանդավառությամբ ընդունում ենք մեր նոր մարտահրավերները: Խաղում ենք բոլորս՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիան և ողջ երկիրը: Բոլորս ազգային հավաքական ենք, բոլորս մասնակցում ենք այս հանդիպմանը:Բոլորս պետք է մտածենք այն մասին, որ առավելագույնն անենք մեր երկրի և հավաքականի համար: Չնայած նրան, որ մեր առջև շատ բարդ խնդիր է դրված, բոլորս միասնաբար կարող ենք հասնել մեր նպատակին:
Միասնությունը դառնում է ուժ»,- ասել է Խոակին Կապառոսը: