«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը 11 մետրանոց է իրացրել Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» դեմ հետաձգված խաղում:
Այսպիսով, այս մրցաշրջանում հարձակվողն արդեն 30 միավոր է վաստակել «գոլ + փոխանցում» համակարգով (17 գոլ ու 13 գոլային փոխանցում):
Ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի թոփ-5 առաջնություններում միայն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է (34 գոլ և 6 գոլային փոխանցում) ավելի արդյուանվետ, քան Քեյնը: