Յուրմալայի «Նոան» իրավունք չունի մասնակցել Լատվիայի ֆուտբոլի առաջնությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Արարատ Մամբրեյանի տելեգրմյան ալիքից։
Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԼՖՖ) կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել չեղարկել ակումբի արտոնագիրը ՝ մասնակցելու Լատվիայի ֆուտբոլի բարձրագույն լիգային:
ԼՖՖ-ի կարգապահական կոմիտեն եզրակացրել է, որ «Նոան» միանգամից չի բավարարել արտոնագրման մի քանի չափանիշներ, որոնք անհրաժեշտ են պահպանել` Լատվիայի առաջնությանը մասնակցելու համար:
Այս կապակցությամբ ակումբին ավելի վաղ տրված արտոնագիրը չեղարկվել է: Մոտ ապագայում Լատվիայի առաջնության օրացույցը կթարմացվի՝ առանց հաշվի առնելու Յուրմալայի «Նոայի» հանդիպումները: