Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Լեսթերը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Իհենաչոն։ Հյուրերը հաշիվը հավասարեցրեցին 39-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդի հարվածից հետո։ «Լեսթերը» նորից հաշվի մեջ առաջ անցավ արդեն 52-րդ րոպեին․ աչքի ընկավ Յուրի Տիլեմանսը։ Վերջնահաշիվը ձևակերպեց Իհենաչոն՝ դառնալով դուբլի հեղինակ։
Վիճակահանության համաձայն՝ «Լեսթերի» մրցակիցը կիսաեզրափակչում կլինի «Սաութհեմփթոնը»։