Կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը չի կարողացել նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ մադրիդյան ակումբի հետ։ Ինչպես հաղորդվում է՝ իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական մի շարք ակումբներ։ «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Լիդսը» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր առաջարկել Վասկեսին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսապաշտպանի անունը կապվում էր «Միլանի» հետ։