«Տոտենհեմի» նախկին հարձակվող Փիթեր Կրաուչը կիսվել է Հարի Քեյնի ապագայի վերաբերյալ իր տեսակետով:
«Նայում եմ Քեյնին, ով տխուր դեմքով հեռանում է խաղադաշտից: Նա չպետք է խաղա Եվրոպա լիգայի նման մրցաշարում:
Քեյնը Մբապեի, Հոլանդի, Մեսսիի ու Լևանդովսկիի մակարդակի խաղացող է:
Հարրին Չեմպիոնների լիգայի մակարդակի խաղացող է, բայց պարտվում է Զագրեբի «Դինամոյին»: Սա մտահոգիչ է: Սոն ու Քեյնը արժանի են ավելի բարձր մակարդակում խաղալ, քան Եվրոպա լիգան»,- մեջբերում է Քեյնին Talksport-ը: