«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով նախկինի պես հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
«Արքայական» ակումբը կփորձի ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին արդեն այս հունվարին։ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին պատրաստ է ձմռանը բաժանվել Էրիկսենից, որպեսզի հաջորդ ամռանն անվճար չկորցնի նրան: Դանիացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամռանը հավանություն չէր տվել այս տրանսֆերին: Այն ժամանակ առաջնահերթ նպատակը Պոլ Պոգբան էր, որի տեղափոխությունն այդպես էլ չկայացավ: