«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վստահություն է հայտնել, որ ուսի վիճակն իրեն չի խանգարի դուրս գալ խաղադաշտ առաջիկա խաղերում.
«Ես պարզապես կենտրոնացած եմ հաջորդ խաղի վրա. ահա թե ինչպես եմ վերաբերում իմ վիճակին: Խաղից հետո ես կանեմ այն, ինչ պետք է, բայց հիմա կենտրոնացած եմ միայն այն բանի վրա, որ պատրաստ լինեմ դաշտ դուրս գալուն: Ես գիտեմ իմ օրգանիզմը: Ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել ֆիզիկական տեսանկյունից, ահա և վերջ: Ես խաղից խաղ շարժվում եմ առաջ, այդպիսին է ֆուտբոլիստի կյանքը:
Կհանգստանամ, երբ կավարտեմ կարիերաս: Հիմա ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ խաղալ: Ես հիանալի եմ վերականգնվում խաղերից ու վնասվածքներից հետո, այնպես որ ոչնչի մասին չեմ անհանգստանում»,- Ռեշֆորդի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Այսօր՝ մարտի 18-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Միլանի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում: Առաջին խաղը, որը կայացել է Մանչեսթերում, ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: