«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ակումբը ֆինանսական ահռոլի վնասներ կկրի, եթե մրցաշրջանի արդյունքում չհայտնվի ՉԼ-ում:
«Դա ֆինանսական ահռելի կորուստների կբերի: Մնացած առումներով ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Հասկանում եմ, որ աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային ակումբներում ինձ այսպիսի իրավիճակում հարցեր կտային: Դա լրիվ նորմալ է: Դա իրականություն է, բիզնես:
Մեր սեփականատերերը, մարզական տնօրենը, նույնիսկ խաղացողները…ոչ ոք չի կասկածում: Մենք ընդունել ենք իրավիճակն ու պայքարում ենք դրանից դուրս գալու համար»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: