«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լացիոյի» հետ խաղը՝ մարզչական շտաբի որոշմամբ։ Այդ խաղում մյունխենցիների դարպասը կպաշտպանի Ալեքսանդր Նյուբելը։
Պատճառը վնասվածքը չէ, պարզապես մյունխենցիների մարզիչներн որոշել են հանգիստ տրամադրել գերմանացի դարպասապահին։
Նյուբելն անցած ամառ է «Շալկեից» տեղափոխվել «Բավարիա» ու իր երրորդ խաղը կանցկացնի «Բավարիայի» կազմում։ Ավելի վաղ նա մեկ հանդիպման էր մասնակցել Գերմանիայի Գավաթի խաղարկությունում, ևս մեկն էլ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
«Բավարիա»-«Լացիո» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մարտի 17-ին, և կմեկնարկի ժամը 00։00-ին։ Առաջին խաղում մյունխենցիները 4-1 հաշվով հաղթանակ են տարել մրցակցի հարկի տակ։