«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր հերթական ռեկորդի մասին:
Արգենտինացին բոլոր մրցաշարերում 767-րդ հանդիպումն է անցկացրել կատալոնացիների կազմում: Այսպիսով, նա կրկնեց Չավիի ռեկորդը թիմում անցկացրած խաղերի քանակով։
«Ինձ համար մեծ պատիվ է «Բարսելոնայի» կազմում այսքան շատ խաղերի մասնակցելը։ Շնորհակալություն բոլոր այն գործընկերներին, ովքեր ինձ ուղեկցել են այս տարիների ընթացքում, ինչպես նաև իմ ընտանիքին և ընկերներին, որ միշտ այնտեղ են», – գրել է Մեսին Instagram- ում
33-ամյա հարձակվողը «Բարսայի» հետ անցկացրել է 767 հանդիպում, 661 գոլ ու 290 փոխանցում: