Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե վնասվածքի պատճառով որքան է բաց թողնելու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ըստ Sky Sport-ի, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վերականգնման ժամանակահատվածը կլինի երեքից չորս շաբաթ:
Հաղորդվում է, որ 32-ամյա կիսապաշտպանը վնասել է մկանը: Նա տեղաշարժվում է հենակների օգնությամբ: Մխիթարյանը երեկ ժամանել էր «Վիլլա Ստյուարտ» կլինիկա՝ բուժզննում անցնելու։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը 34 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, դարձել 11 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: