«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը 0:1 հաշվով:
«Հիասթափված ենք, որ մենք պարտվեցինք: Խաղի որոշ հատվածներ մենք լավ խաղացինք, իսկ որոշը՝ ոչ: Խաղում մեր բարձր տրամադրությունը չաշխատեց, այսօր մեր երեկոն չէր։
Փոխարինումներից հետո մենք սկսեցինք շատ ավելի լավ խաղալ: «Մանչեսթեր Յունայթեդը» այդ ժամանակ արդեն հաղթում էր 1-0 հաշվով, և փոխարինումները օգնեցին խաղն ավելի բաց դարձնել: Մոտավորապես վերջին 15 րոպեի ընթացքում մենք շատ լավ էինք գործում:
Հիմա մենք քաղցած ենք, ագահ հաղթանակների նկատմամբ, վայելում ենք այս զգացումը: Մենք արդեն գոհ չենք 0:1 հաշվով պարտվելուց: Սա ցույց է տալիս, թե որքան հեռու ենք մենք հասել», — Մոյեսի խոսքերն է մեջբերում BBC-ն: