«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բաց է թողել Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բուժզննման արդյունքում 43-ամյա դարպասապահի մոտ մեջքի վնասվածք է ախտորոշվել: Բուֆոնի վերականգնման ժամկետները չեն հաղորդվում:
Բուֆոնը «Յուվենտուսի» կազմում խաղացել է 2001-ից 2018 թվականներին, իսկ 2019 թվականին վերադարձել է թուրինյան թիմ՝ ՊՍԺ-ից: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն Իտալիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել, որոնցում «Յուվենտուսի» դարպասն անառիկ է պահել: Իտալիայի հավաքականի կազմում Բոֆոնը աշխարհի չեմպիոն է:
«Յուվենտուսը» 26 խաղից հետո վաստակած 55 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: