ԱՊԼ 28-րդ տուրում «Արսենալն» ընդունել էր«Տոտենհեմին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
33-րդ րոպեին հիանալի հարվածով հաշիվը բացեց Էրիկ Լամելան, որը դրանից րոպեներ առաջ էր փոխարինել վնասվածք ստացած Սոն Հին Մինին։ Առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ էդեգորը հավասարեցրեց հաշիվը: Տանտերերին հաղթանակ պարգևեց Ալեքսանդր Լակազետը՝ 64-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Էրիկ Լամելան՝ հյուրերին թողնելով 10 հոգով։
Ժոզե Մոուրինյուի սաները 45 միավորով 7-րդ տեղում են, իսկ «Արսենալը» 41 միավորով 10-րդն է։