«Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն հետաքրքրվում է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված հարձակվողի տեղափոխությամբ, սակայն նշվում է, որ անձամբ Լուկակուն այնքան էլ հետաքրքրված չէ Անգլիա վերադարձով։ Ռոմելուին գոհացնում է «Ինտերում» իր կարգավիճակը։
Ավելի վաղ Լուկակուով հետաքրքրվում էր նաև «Ռեալը»։