Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ հայտնի հեռուստատեսային փորձագետ Գարի Լինեկերը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի չիրացրած 11 մետրանոցը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում (1:1):
«Առաջին խաղակեսում Մեսսին հիանալի էր, իսկ նրա գոլը յուրահատուկ էր: Վայ, նա մարդ է», — գրել է Լինեկերը իր «Թվիթերում» այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին վրիպեց 11 մետրանոցից:
Նշենք, որ ֆուտբոլային աշխարհում Մեսսիի մականուններից մեկը «այլմոլորակային» է։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում եւ ավարտվեց 1:1 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:1 հաշվով: