Ինչպես են փոխվել համաշխարհային ֆուտբոլային աստղերը մանկությունից ի վեր։ Կճանաչեի՞ք նրանց, եթե չտեսնեիք ներկայիս լուսանկարները։
ArmSport-ը ներկայացնում է փոքրիկ ապագա աստղերի լուսանկարները։
«Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն այսպիսին էր փոքր տարիքում․ նրան հեշտությամբ կարելի էր ճանաչել։
«Բարսելոնայի» արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիի դեմքը ևս շատ փոփոխությունների չի ենթարկվել տարիների ընթացքում։
ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն փոքր տարիքից երկրպագում է Կրիշտիանու Ռոնալդուին։ Դա են փաստում նաև նրա մանկության լուսանկարները։
ՊՍԺ-ի մեկ այլ աստղ՝ Նեյմարը հիմա և նախկինում
Հերթը Դորտմունդի «Բորուսիայի» աստղինն է․ Էրլինգ Հոլանդ
Պոլ Պոգբա
«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը մի քիչ ավելի շատ է փոխվել
«Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնը փոքր տարիքում այնքան էլ սպորտային արտաքին չուներ
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման
Ահա «Բավարիայի» գոլային մեքենա Ռոբերտ Լևանդովսկին
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը
Եվ, իհարկե, Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան։ Լուսանկարներում նա հայրիկի՝ Համլետ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկա Մխիթարյանի հետ է․
Այս փոքրիկներն էին, որ հետո պիտի գրավեին ֆուտբոլային աշխարհը։
Ստելլա Բաբլոյան