«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է Չեմպիոնների լիգայից իր թիմի դուրս մնալուն՝ 1/8 եզրափակչի ՊՍԺ դեմ պատասխան խաղից հետո (1-1):
«Մենք ունենք թիմ: Սա հպարտության առիթ է: Մենք պաշտպանեցինք մեր արժանապատվությունը:
Մենք կռվեցինք և արժանի էինք հաղթանակի: Մենք արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն»,- մեջբերում է կատալոնական ակումբի նախագահին Mundodeportivo-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» Փարիզում մրցեց ՊՍԺ-ի հետ ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը՝ հնարավորություն չունենալով շարունակել պայքարը: Թիմերի միջև առաջին խաղում ֆրանսիական թիմը 4-1 հաշվով հաղթաանակ էր տարել: