«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով: Տնային առաջին խաղն ավարտվեց գերմանական ակումբի պարտությամբ 0: 2 հաշվով: Նշենք, որ երկրորդ հանդիպումը, ինչպես առաջինը, կանցկացվի Հունգարիայում՝ չեզոք մարզադաշտում:
«Իմ խաղացողները գիտեն, որ ֆուտբոլում շատ խենթություններ են տեղի ունեցել, և քամբեքը հնարավոր է: Մենք դա ևս արդեն ապացուցել ենք:
Դա հեշտ խնդիր չի լինի.խաղացողները դա գիտեն, և ես դա գիտեմ: Պետք է խուսափել առաջին խաղում թույլ տված սխալներից: Մենք կտանք մեր ողջ ներուժը:
Մենք Չեմպիոնների լիգայի վերջին խաղերում մի քանի հիանալի հանդիպումներ անցկացրինք և որոշակի վստահություն ձեռք բերեցինք: Պատասխան խաղում մեզ անհրաժեշտ կլինի գրոհելու ցանկությունը համատեղել հուսալի պաշտպանողական խաղի հետ:
Հաջորդ փուլ անցնելու համար մեզ խորամանկություն է պետք»,- մեջբերում է Նագելսմանին UEFA-ի պաշտոնական կայքը:
«Լիվերպուլ»-«ՌԲ Լայպցիգ» հանդիպումը կկայանա այսօր, հանդիպման մեկնարկը՝ ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 2,50 գործակցով , ոչ ոքին՝ 3,70 իսկ «Լայպցիգի» հաղթանակը՝ 2,85։