Պաշտպան Դավիդ Ալաբան այս մրցաշրջանից հետո կհեռանա «Բավարիայից»։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում անելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» ավստրիացու գլխավոր հավակնորդն է դարձել՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։ «Կապտանռնագույնները» ֆուտբոլիստի հետ բանավոր համաձայնության են հասել ամռանը ազատ գործակալի կարգավիճակով նրա տեղափոխության վերաբերյալ։
Նշվում է, որ կատալոնական ակումբի տրանսֆերային նպատակներից մեկը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն է։ «Բարսելոնան» ձգտում է միանգամից երկու ազատ գործակալի տեղափոխություն իրականացնել, քանի որ արգենտինացու պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է այս ամառ։