VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» սեփական հարկի տակ հաղթեց «Լոռիին»:
Առաջինը հաշվի մեջ առաջ են անցել տանտերերը: 31-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: 56-րդ րոպեին հյուրերի պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ րոպեներ անց Ժորդի Մոնրո Արարատը հաշիվը դարձրեց 3:1: 82-րդ րոպեին Անդրե Մենսալաոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելի անել վանաձորյան թիմին չհաջողվեց:
Այս խաղից հետո «Նոան» 22 միավորով հավասարվեց 4-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: «Լոռիին» 23 միավորով 3-րդն է: