ATP-ն հաստատել է, որ ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը մարտի 15-ից կդառնա աշխարհի երկրորդ ռակետ՝ շրջանցելով իսպանացի Ռաֆայել Նադալին։
Մեդվեդևը 2005 թվականից հետո առաջին թենիսիստն է բացի Ռոջեր Ֆեդերերից, Նովակ Ջոկովիչից, Ռաֆայել Նադալից ու Էնդի Մարեյից, որը հայտնվում է ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-2-ում։ 2005-ին երկրորդ ռակետը Լեյտոն Հյույթն էր։