Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը կարող է դառնալ աշխարհի առաջին ռակետը Ֆրանսիայի Բաց առաջնության արդյունքներով։ Մեդվեդևը, որն ATP-ի վարկանիշի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, կշրջանցի սերբ Նովակ Ջոկովիչին, եթե հաղթի Ռոլան Գարոսում։
Այսօր՝ հունիսի 8-ին, Մեդվեդևը քառորդ եզրափակչում կհանդիպի հույս Ստեֆանոս Ցիցիպասին։
Աշխարհի առաջին ռակետի կոչման համար Դանիլին բավական կլինի նաև եզրափակիչ հասնելը, ընդ որում եթե Ջոկովիչը չհասնի եզրափակիչ։ Նովակը քառորդ եզրափակչում կմրցի իտալացի Մաթեո Բերետինիի հետ։
Ռոլան Գարոսը կավարտվի հունիսի 13-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է։ Նախորդ տարվա եզրափակչում նա 6:0, 6:2, 7:5 հաշվով հաղթել է Ջոկովիչին։