«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեի խոսքերին, ով ասել էր, որ իր ընտրվելու դեպքում կփորձի ձևակերպել Էրլինգ Հոլանդի ու Ռոդրիի տրանսֆերները․
«Ես համաձայնություն ունե՞մ Էնրիկե Ռիկելմեի հետ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու վերաբերյալ։
Ես այստեղ եմ՝ Աշխարհի առաջնության մասին խոսելու համար։
Իմ ապագայի հետ կապված ամեն ինչ պետք է հետաձգվի մինչև Աշխարհի առաջնությունից հետո»,- մեջբերում է Ռոդրիին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































