Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, չնայած դեռ պաշտոնապես չի նշանակվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, բայց արդեն ակտիվորեն ծրագրում է թիմի ամառային տրանսֆերային արշավը։
««Արքայական» ակումբի ապագա մարզիչը խնդրել է ղեկավարությանը դիտարկել Լոնդոնի «Արսենալի» և Իտալիայի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, քանի որ Մոուրինյուին գրավում է ֆուտբոլիստի ունիվերսալությունը. նա կարող է հուսալիորեն գործել և՛ պաշտպանության կենտրոնում, և՛ ձախ եզրում,- հաղորդում է հայտնի իսպանացի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։
Հատկանշական է, որ պորտուգալացի մասնագետը նախկինում արդեն աշխատել է Կալաֆիորիի հետ իտալական «Ռոմայում»։ 2021 թվականին հենց Մոուրինյուն երիտասարդ խաղացողին զրկեց «գայլերի» հիմնական կազմում խաղալու հնարավորությունից՝ նախ համաձայնություն տալով նրա վարձակալությանը «Ջենոայում», ապա նաև թույլատրելով ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը շվեյցարական «Բազել»՝ 10,5 միլիոն եվրոյի դիմաց։
Ներկայումս իտալացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 55 միլիոն եվրո։
























































