«Բարսելոնան» արդեն պատրաստվում է Հանսի Ֆլիկի հնարավոր հեռանալուն։ DiarioAS-ի տվյալներով, չնայած այն հանգամանքին, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը երկարաձգել է ակումբի հետ իր պայմանագիրը, «Բարսայի» ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է նրան փոխարինողի հարցում։
Ֆլիկի հեռանալուց հետո մարզչական պաշտոնը ստանձնելու հիմնական թեկնածուն «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և «Կոմոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն է։
Ֆաբրեգասի սենսացիոն հաջողությունները «Կոմոյի» հետ նրան դարձրել են այս պահին ամենապահանջված մարզիչներից մեկը Եվրոպայում։
Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները նույնիսկ նախնական բանակցություններ են վարել Ֆաբրեգասի հետ և ստացել են նրա բանավոր համաձայնությունը։
Սեսկ Ֆաբրեգասը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2011-ից 2014 թվականներին։



























































