Այսօր կայացավ Ֆրանսիայի և Կոտ դ՛Իվուարի միջև ընկերական հանդիպումը, որը տեղի ունեցավ Նանտի մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Ռայան Չերկին։ Երկրորդ խաղակեսում Գուելա Դուեն՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դեսիրե Դուեի ավագ եղբայրը, ով ներկայացնում է Կոտ դ՛Իվուարը, հավասարեցրեց հաշիվը, իսկ Ամադ Դիալոն խփեց հյուրերի հաղթական գոլը։
Երկու ազգային հավաքականներն էլ կմասնակցեն 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































