Ավարտին է մոտենում Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։
Եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են Անդրեյ Ռուբլյովն ու Մարտեն Ֆուչովիչը։ Ռուս թենիսիստը կիսաեզրափակիչում երկու սեթում 4-3, 7-6(2) հաշվով հաղթեց Ստեֆանոս Ցիցիպասին։ Հունգարացի թենիսիստը ևս երկու սեթում հաղթեց Բորնա Չորիչին 6-4, 6-1 հաշվով։
Ռուբլյովի համար սա 4-րդ անընդմեջ եզրափակիչն է ATP 500 շարքի մրցաշարերում։ Նա նաև տարավ 19-րդ անընդմեջ հաղթանակը այս կատեգորիայի մրցաշարերում։
Ֆուչովիչը կարիերայի ընթացքում առաջին անգամ է դուրս գալիս այսպիսի մրցաշարի եզրափակիչ։