Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս է եկել Քաթարի Դոհա քաղաքում ընթացող թենիսի ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ առանց որևէ խաղ անցկացնելու:
Ռուբլյովը մրցաշարի գործող չեմպիոնն է ու մրցաշարը սկսել է 1/8-րդ եզրափակիչից: Այդ փուլում նրա մրցակից Ռիշար Գասկեն վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Քառորդ եզրափակիչում Ռուբլյովի մրցակիցը Մարտոն Ֆուչովիչն է եղել, որը նույնպես վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Ռուբլյովը կիսաեզրափակիչում կհանդիպի Դոմինիկ Տիմ — Ռոբերտո Բաուտիստա Ագուտ զույգի հաղթողին: