Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Խաչանովը երկու սեթում 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քեմերուն Նորիի նկատմամբ։
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի մասնակից, մրցաշարի առաջին համար Դանիլ Մեդվեդևը անակնկալ պարտություն է կրել 1/16-րդ եզրափակիչում։ Նա երկու սեթում զիջել է Դուշան Լայովիչին՝ 6-7(4), 4-6 հաշվով։
Անակնկալ պարտություն է կրել նաև Ալեքսանդր Զվերևը։ Գերմանացի թենիսիստը երկու սեթում պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին՝ 5-7, 3-6։
Մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել Անդրեյ Ռուբլյովը։ Ռուս թենիսիստը երկու սեթում՝ 7-5, 6-2 հաշվով հաղթել է Էնդի Մարեյին ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։