«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի համար պայքարում ՊՍԺ-ն առաջ է անցել «Չելսիից»։ Այս մասին գրում է TMW-ն։
22-ամյա դարպասապահը դեռ նոր պայմանագիր չի կնքել «ռոսոներիների» հետ, նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՊՍԺ-ն իտալացու տրանսֆերի գլխավոր հավակնորդն է։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նետոն կարող է փոխարինել Դոնարումային «Միլանում»։