«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին նոր պայմանագիր առաջարկել: Այս մասին հաղորդում է Claret & Hugh-ը:
Ըստ աղբյուրի ՝ «Վեսթ Հեմը» հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինացի կիսապաշտպանի նկատմամբ, սակայն «Սիթին» չի ցանկանում բաց թողնել Զինչենկոյին և պատրաստ է նրան առաջարկել 5-ամյա պայմանագիր ՝ շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձով:
Այս պահին կիսապաշտպանի աշխատավարձը շաբաթական 20 հազար ֆունտ է: