Թուրքական «Ֆեներբահչեն» հետաքրքրված է «Արսենալի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյով, հայտնում է MARATON Sports-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չի արել 28-ամյա ուկրաինացու տրանսֆերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչն է Ժոզե Մոուրինյոն։ Թիմը Թուրքիայի առաջնությունում 16 տուրից հետո երկրորդն է՝ առաջատար «Գալաթասարային» զիջելով ութ միավորով։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն 6 հանդիպում է անցկացրել լոնդոնցիների կազմում՝ չխփելով ոչ մի գոլ։




























































