«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը հերթական քողարկված գրոհն է կատարել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին, ով նախկինում նրան ասել էր, որ պետք է կենտրոնանա սպորտի վրա և հեռու մնա քաղաքականությունից: Ջեյմսը վերահրապարակեց այն լուրը, որ ԱՄՆ նախկին սենատոր Քելի Լեֆլորն այլևս NBA կանանց Atlanta Dream թիմի սեփականատերը չէ:
«Կենտրոնացիր սպորտի վրա», — հեգնական սմայլիկով թվիթերում գրել է Ջեյմսը:
Նախկինում Ջեյմսը մեղադրում էր Լեֆլորին ռասիզմի մեջ և խոստացել էր անել ամեն ինչ, որպեսզի վերջինս չկարողանա ունենալ սեփական ակումբ: Արդյունքում, Լեֆլորը, հասարակության ճնշման տակ, ստիպված եղավ բաժնետոմսեր վաճառել Ատլանտայի նախկին բասկետբոլիստ Ռենե Մոնտգոմերիին: Իր գրառման մեջ Լեբրոնը օգտագործեց Իբրահիմովիչի խոսքերը իր հասցեին և հասկացրեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում դրանց, և նաև պատրաստվում է իր ազդեցությունն օգտագործել ապագայում բասկետբոլից դուրս: