Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալն» ընդունել էր «Բենֆիկային» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։
21-րդ րոպեին հաշիվը լոնդոնցիների կազմում բացեց Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 43-ին Գոնսալվեսը հավասարեցրեց այն։
Երկրորդ կեսում հյուրերն արդեն առաջ անցան հաշվի մեջ․ 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սիլվան։ Բայց ընդամենը 6 րոպե անց տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Կիրան Տիրնին։ Միայն հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ անգլիական ակումբը կարողացավ հաղթանակ տոնել․ գոլի հեղինակ դարձավ նորից Օբամեյանգը։
Այս կերպ, «Արսենալն» ընդհանուր 4-3 հաշվով դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։