«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել:
Ֆոտբոլիստի հայրը սուզվել է իր տարածքում գտնվող ջրամբարներից մեկն ու անհետացել: Դեպքի վայր ժամանած փրկարարները որոշ ժամանակ հետո ստիպված են եղել դադարեցնել որոնողական աշխատանքները՝ մութն ընկնելու պատճառով:
Առավոտյան Ալիսոնի հորը մահացած են հայտնաբերել: Մահվան պատճառը չի հստակեցվում:
Посмотреть эту публикацию в Instagram
Բացի Ալիսոնից, Ժոզե Բեքերը ևս մեկ որդի ունի՝ 34-ամյա Մուրիելը, որը ևս դարպասապահ է ու պաշտպանում է «Ֆլումինենսեի» գույները: