Ռուս մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի թեթև աթլետիկայի ձմեռային առաջնությանը մարտի սկզբին, քանի որ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան կքննարկի չեզոք կարգավիճակ տալու հարցը մարտի 17-18-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է Աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Ռուս մարզիկներին չեզոք կարգավիճակ վերադարձնելու հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Աթլետիկայի համաշխարհային խորհրդում մարտի 17-18-ը, բայց ոչ շուտ: Այսպիսով, ռուսները չեն կարողանա մասնակցել Եվրոպայի փակ առաջնություններին», — ասվում է հայտարարության մեջ: