70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ նվաճեց Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում։ Հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։
Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։
Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։ Նախօրեին 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը, իսկ նույն քաշային կարգի բրոնզե մեդալը բաժին էր հասել Միհրան Ջաբուրյանին։