«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է մրցակցի մասին.
«Չելսիում» շատ բան է փոխվել Թոմաս Տուխելի օրոք, որը պարզապես ստիպում է իր թիմերին լավ խաղալ: Նրանք ուժեղ թիմ են ՝ հիանալի խաղացողներով: Վերջերս ակումբը լուրջ ֆինանսական ներդրումներ է կատարել: Նայեք նրանց երեք դարպասապահների մակարդակին: Սա ցույց է տալիս թիմի ներուժը: Նրանց հարձակվողները կարող էին խաղալ Եվրոպայի ցանկացած թիմում: Սուարե՞սը: Նրա ներկայությունը վստահություն է ներշնչում թիմին: Նա ծնված ռմբարկու է: Մեր նպատակն է հաղթել ուժեղ մրցակիցներին, ովքեր հիանալի խաղացողներ ունեն: Նրանք գիտեն մեր փիլիսոփայությունը, բայց մենք չենք պատրաստվում փոխվել», — մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան թիմը լոնդոնցիներին կընդունի Բուխարեստում: Հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: