Ավստրալիայում շարունակվող ATP Cup-ի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են:
Առաջին զույգում կմրցեն Ռուսաստանն ու Սերբիան, իսկ եզրափակչի երկրորդ ուղեգիրը կխաղարկեն Ավստրալիան ու Իսպանիան: Վերջինս, չափազանց ծանր պայքարում պարտության մատնեց Բելգիայի հավաքականին։ Ամեն ինչ որոշվեց զուգախաղում:
Հավելենք, որ Ռաֆայել Նադալը մենախաղում պարտվել էր Դավիդ Գոֆենին, սակայն զուգախաղում Պաբլո Կարենյո Բուստայի հետ առավելության էր հասել մրցակիցների նկատմամբ։
Եզրափակիչը կկայանա հունվարի 12-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 13.5 միլիոն եվրո է: