Սիդնեյում մեկնարկել է թենիսի ATP Cup մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը։
Ավստրալիայի հավաքականը Նիկ Կիրիոսի ու Ալեքս դե Մինաուրի ջանքերով դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիրիոսը մենախաղում 6-2, 6-2 հաշվով հաղթել էր Կամեռուն Նորիին, մինչդեռ Դե Մինաուրը երեք սեթում զիջել էր Դենիել Էվանսին՝ 6-7, 6-4, 6-7։ Զուգախաղում Դե Մինաուրն ու Կիրիոսը հաղթել են՝ ապահովելով իրենց հավաքականի տեղը կիսաեզրափակչում։
Ռուսաստանի հավաքականը Դանիլ Մեդվեդևի և Կարեն Խաչանովի հաղթանակների շնորհիվ առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ և նվաճել է կիսաեզրափակչի մյուս ուղեգիրը։
Վաղը կայաալու Սերբիա — Կանադա, Իսպանիա -Բելգիա հանդիպումները։