«Պարի Սեն Ժերմենը» Լիգա 1-ի շրջանակում 0-2 հաշվով զիջել է «Մոնակոյին»։
Սա փարիզյան թիմի 6-րդ պարտությունն է Ֆրանսիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում։ Սա ՊՍԺ-ի վատագույն ցուցանիշն է 2010/11 թվականների մրցաշրջանից հետո։ Այդ ժամանակ նրանք 8 պարտություն էին կրել մեկ մրցաշրջանում։
2011/12 թվականների մրցաշրջանում ակումբը ձեռք բերեց Qatar Sports Investments ֆոնդը։