«Ռեալ Մադրիդը» շարունակում է վնասվածքների խորը ճգնաժամի մեջ լինել։ Սակայն կա նաև դրական «մեսիջ» «արքայական» ակումբի երկրպագուների համար։
Երեկվա մարզումից հետո «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն լուսանկար էր հրապարակել, իր Ֆեդե Վալվերդեի ու Էդեն Ազարի մասնակցությամբ ու գրառում կատարել․
«Մենք շուտով կվերադառնանք»։
Ամեն դեպքում Marca-ն գրում է, որ այս երեք ֆուտբոլիստներից թերևս ոչ մեկը չեն հայտավորվի «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի խաղին։
Զինեդին Զիդանը առաջիկա խաղին ստիպված է դարձյալ երկրորդ կազմի մի քանի երիտասարդ խաղացողների հայտավորել, որպեսզի փակի վնասվածք ունեցող խաղացողների դիրքերը։