«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո պատասխանել է այն հարցին՝ արդյոք կասկածո՞ւմ է ինքն իրեն.
«Ոչ, բոլորովին: Զրո կասկած: Երբեմն արդյունքը միայն տարատեսակ պատճառների հետևանք է: Իմ ու իմ մարզչական շտաբի մեթոդները չեն զիջում աշխարհում որևէ մեկին:
Չգիտեմ, թե դուք ինչ եք հասկանում ճգնաժամ ասելով: Եթե ճգնաժամը հիասթափությունն ու տխրությունն է հանդերձարանում, ապա մեզ մոտ ճգնաժամ է, քանի որ որևէ մեկը երջանիկ չէ, ու մենք դա ցույց տվեցինք այսօրվա խաղին մեր մոտեցմամբ:
Երբ թիմը պայքարում է այնպես, ինչպես այսօր՝ մինչև վերջին վայրկյանը՝ փորձելով այլ արդյունքի հասնել, չի կարելի պնդել, որ այն ճգնաժամի մեջ է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը:
«Վեսթ Հեմը» 25 խաղից հետո 45 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Տոտենհեմը» 36 միավորով 9-րդն է: