Շանհայում շարունակվում է ATP-ի տարվա գլխավոր մրցաշարերից մեկը՝ 1000 շարքի Շանհայ Մասթերսը։
Օրեր առաջ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցակցվող ATP 500 շարքի մրցաշարի չեմպիոն Դոմինիկ Տիմը այստեղ ևս մեկնարկեց հաղթանակով։ 26-ամյա ավստրիացու մրցակիցը Պաբլո Կարենյո Բուստան էր։ 7-6(3), 6-3 հաշվով Տիմը հաղթեց մրցակցին երկու սեթում և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։
Այսօր ավելի վաղ 1/8 եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով երկու սեթում 6-3, 6-3 հաշվով հաղթել էր Շապովալովին։
Վաղը կմեկնարկեն 1/8 եզրափակչի խաղերը։