2016 և 2017 թվականներին Թուրինի «Յուվենտուսի» երկու հեռանկարային տրանսֆեր է ձախողվել: «Ծեր Սինյորան» մոտ է եղել երկու աստղերի՝ Կիլիան Մբապեին և Էրլինգ Հոլանդին ձեռք բերելուն, հայտնում է Tuttosport-ը:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Յուվենտուսում» կարող էր հայտնվել 2016 թվականին: Այդ ժամանակ ֆրանսիացին իրեն հիանալի էր դրսևորում «Մոնակոյում», և ակումբը նրա համար 50 մլն եվրո է պահանջել: Թուրինցիները չեն ցանկացել ռիսկի դիմել ու 17-ամյա պատանու համար այդքան մեծ գումար վճարել, ինչի արդյունքում տրանսֆերը չի կայացել: Մեկ տարի անց Կիլիանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է ՊՍԺ՝ տրանսֆերը 180 մլն եվրոյի դիմաց գնելու պարտավորությամբ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր ռմբարկու Էրլինգ Հոլանդը 2017 թվականին է մոտ եղել «Յուվենտուս» տեղափոխությանը: 17 տարեկանում նորվեգացին, որը հանդես էր գալիս «Մոլդեի» կազմում, այցելել է «Յուվենտուսի» մարզաբազա ու ներկա գտնվել թիմի խաղերից մեկին:
«Յուվենտուսը» պատրաստ է եղել նրա համար վճարել պահանջվելիք 4 մլն եվրոն, բայց Հոլանդը հրաժարվել է տեղափոխությունից, քանի որ ցանկանում էր ավելի շատ խաղաժամանակ ստանալ, իսկ թոփ-ակումբում դա հնարավոր չէր լինի: